ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.12, EUR 546.68, RUB 6.30, GBP 654.24
-1 °C, -12 °C ... -1 °C Վաղը`-5 °C
«Այդ օրերին ՀՀ-ում չէի, հակառակ դեպքում իմ դեմ նույնպես նույն մեղադրանքները քրեական գործի տեսքով կլինեին». Հայկ Մարտիրոսյան
09:30, 29.11.2021
1949 | 2

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի գրառումը. «Մեր վերջին հանրահավաքին ես ներկա չէի, որովհետև ճամփորդում էի: Հիմա ԱՄՆ-ում եմ: Հայաստանի քննչական կոմիտեն երկրից դուրս գալու թույլտվություն չի տվել Խորհրդի անդամներից ոչ մեկին: Խորհրդի բոլոր անդամների դեմ, մեկ-երկու բացառությամբ, քրեական գործ կա հարուցված` հետպատերազմական օրերին հանրահավաք կազմակերպելու մեղադրանքով: Նշեմ, որ ճիշտ այդպիսի հանրահավաքներ այդ օրերին կազմակերպել է և ռեժիմի պարագլուխը, բայց նրա դեմ քրեական որևէ հետապնդում չիրականացվեց: Ձերբակալությունների տեսանյութը գրեթե բոլորը տեսել են: Ես այդ օրերին Հայաստանում չէի, հակառակ դեպքում իմ դեմ նույնպես նույն մեղադրանքները քրեական գործի տեսքով կլինեին:

Դեկտեմբերի 2-ի մեր ճաշկերույթ-հանդիպմանը` Գլենդելի Phoenicia ռեստորանում անձամբ կմասնակցեմ ես:

Հեռավար կարգով` տեսակապի միջոցով, կմասնակցեն Վարուժան Ավետիսյանը, Արա Պապյանը և Ժիրայր Սեֆիլյանը:

Կպատասխանենք ներկաների հարցերին: Ես, բացի ելույթից, երկար հարց ու պատասխան կվարեմ տեղում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր