Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն առաջիկա օրերին կնշանակվի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան. այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ օրերս նրա ագրեմանը հաստատվել է։ Հիշեցնենք, որ Հարությունյանը պատերազմից հետո նշանակվեց Պնախարարի պաշտոնում և ազատվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ այս տարվա հուլիսի 20-ին:
|