ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սոչիի հանդիպումը այնքան էլ գոհացուցիչ չէ Իրանի և Թուրքիայի համար». Արման Բաբաջանյան
21:54, 29.11.2021 | mamul.am
3625 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Աշխաբադում տնտեսական գործակցության կազմակերպության Վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներ Էրդողանի ու Ռեյիսիի առանձնազրույցը։ Արդյո՞ք Սոչին է առաջացրել Էրդողան-Ռայիսի հրատապ հանդիպման անհրաժեշտությունը: Սոչիի հանդիպումից հետո բավականին նկատելի է թուրք-իրանյան և իրան-ադրբեջանական հարաբերության բավականին արագ ջերմացում, բարձր մակարդակի հանդիպումներ, տնտեսական պայմանավորվածություններ և այլն:
Տպավորություն է, որ Սոչիի հանդիպումը այնքան էլ գոհացուցիչ չէ Իրանի և Թուրքիայի համար, և գուցե նաև Ադրբեջանի, որը մի կողմից ստիպված է եղել չմերժել Պուտինին, մյուս կողմից բոլորովին դեմ չի լինի, եթե Թուրքիան և Իրանը կարողանան հասնել Սոչիի պայմանավորվածությունների այսպես ասած կասեցման: Եթե Իրանն ու Թուրքիան կարող են սկսել Սոչին կասեցնելու գործընթացը, ապա թերևս կարևոր կլինի, որ Մինսկի խմբի մյուս համանախագահներն էլ անեն հակառակը:
Հասկանալի է, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան Ռուսաստանի համար չեն «փրկի» ոչ մի Սոչի: Առավել ևս, որ Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան Եվրոպային ցույց են տալիս ռուսական գազի այլընտրանքի ուղղությամբ շարժ՝ Իրանի միջոցով թուրքմենական գազի սվոփ արտահանում Ադրբեջան, ինչն էլ կարող է տեսականում դիտարկվել դեպի Եվրոպա գազամուղի ապրանք:
Ի՞նչ կանի այդտեղ Ռուսաստանը՝ կանի՞ ավելի լավ առաջարկ Արևմուտքին՝ քաղաքական համակեցության իմաստով, թե՞ կփորձի Եվրոպայից ավելի գրավիչ լինել Իրանի և Թուրքիայի համար:
Հարցերը Սոչիի շուրջ իսկապես շատ են, իսկ պատասխաններ՝ առայժմ գրեթե չկան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր