ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.47, EUR 544.52, RUB 6.10, GBP 651.72
0 °C, -5 °C ... 0 °C Վաղը`-1 °C
«Այսուհետ շատ դժվար է լինելու համալրել մեր բանակի սպայակազմը»․ Ոսկան Սարգսյան
23:30, 30.11.2021
2942 | 1

Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանն անդառնալի, չվերականգնվող մեծ վնաս է պատճառել Հայաստան պետությանը, պետական կառույցները դարձրել է իր քմահաճույքների կամակատար։ Նախկինում այդքան էլ շատ չէին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ դիմել ցանկացողները, դիմորդները սովորաբար դպրոցների ոչ բարձր առաջադիմությամբ շրջանավարտներն էին։ Այսուհետ շատ դժվար է լինելու համալրել մեր բանակի սպայակազմը, կռվում հերոսացած, նահատակված գնդապետներից, փոխգնդապետներից, մայորներից, կապիտաններից, ավագ լեյտենանտներից, լեյտենանտներից, սերժանտներից և շարքայիններից զատ տեսանք վախկոտ, մորթապաշտ գեներալների, ովքեր իրավունք չունեն հայոց բանակի անունը տալու։ Ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցելու, հողատուները հայոց հողում անգամ գերեզման չպիտի ունենան»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր