«Մեր պետական որոշ ծառայողներ արդեն իրականացնում էին ծառայություն ու մաքսային ծառայողները ժամանակավորապես տեղակայված են նույն վայրերում, որտեղ այլ պետական ծառայողներն են, մինչև հավելյալ հարմարությունների ստեղծումը», - այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Բուն գործառույթներին հարցը չի հասել, դա այն դեպքերում կլինի, երբ ինչ-որ մեքենա հատի Հայաստանի սահմանը», - նշել է նա։ «Նպատակահարմար չեմ համարում ասել՝ որտեղ են տեղակայված մաքսային ծառայողներն ու ինչ կարգավիճակով»,- հավելել է նա՝ վստահեցնելով, որ չի եղել դեպք, որ ադրբեջանական ավտոմեքենան հատի ՀՀ սահմանը։ |