ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանական ռեժիմի ծաղրածուներին կոչ եմ անում վերջնական կողմնորոշվել ինձ պիտակավորելու հարցում»․ Հոխիկյան
19:18, 02.12.2021 | mamul.am
3877 | 5

«Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի անդամ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանական ռեժիմի ծաղրածուներին կոչ եմ անում վերջնական կողմնորոշվել ինձ պիտակավորելու հարցում՝ ռուսամետ եմ, թե՞ արևմտամետ, նիկոլական եմ, թե՞ քոչարյանական, իրականում կա՞մ, թե՞ Մարսից եմ եկել։ Օրական մի կեղտ հորինում են ու տարածում, որ մարդկանց ապակողմնորոշեն։
Վախեցած են, և դա արդեն ապացուցված փաստ է։
Նիկոլ Փաշինյան կոչվող չարիքից ազատվելուց հետո կարելի է գիտական աշխատություն գրել, թե ինչքան անհատակ կարող է լինել մարդկային անբարոյականությունն ու հիմարությունը»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր