ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.26, EUR 544.28, RUB 6.14, GBP 650.09
-5 °C, -5 °C ... 0 °C Վաղը`-1 °C
«Իշխանությունը զբաղված է կլոունադայով»․ Տիգրան Աբրահամյան
10:06, 03.12.2021
2517 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «44-օրյա պատերազմից 1 տարուց ավել է անցել է, բայց Եռաբլուրը շարունակում է ընդլայնվել՝ հոգեհանգստի, հուղարկավորման արարողությունները չեն դադարում։
Պատերազմի ավարտից հետո, հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից մեկ տարի անց, դեռ մարդիկ են տասնյակներով գերեվարվում։
Պատերազմից մեկ տարի անց Հայաստանը շարունակում է տարածքներ կորցնել, սահմանագծին մարդիկ են զոհվում։
Ու այս ֆոնին իշխանությունը զբաղված է կլոունադայով, սանձարձակությամբ, ռեպրեսիաներով, «բեզպրեդելով» ու մարդկային բանականության մեջ չտեղավորվող գործունեությամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր