ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.65, EUR 546.14, RUB 6.30, GBP 655.67
0 °C, -11 °C ... 0 °C Վաղը`-5 °C
Ավտովթար Սյունիքի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր
15:00, 03.12.2021
2082 | 0

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:20-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 56-ամյա Հրաչյա Հ.-ն իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել է Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Արթուր Մ.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով 01-ի վարորդ Հրաչյա Հ.-ն, վերջինիս ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Արայիկ Հ.-ն, տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Գարուն Է.-ն բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր