ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.26, EUR 544.28, RUB 6.14, GBP 650.09
-4 °C, -5 °C ... 0 °C Վաղը`-1 °C
36-ամյա կինը ձերբակալվել է՝ տատի սպանության կասկածանքով
18:36, 03.12.2021
2858 | 0

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի և 89-ամյա կնոջ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հավելենք, որ 2021թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 05:30-ին՝ դեպքի վերաբերյալ քաղաքացուց ստացված ահազանգից անմիջապես հետո, դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչներից բաղկացած խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ:

Փրկարարների կողմից հրդեհը մարելուց հետո տվյալ բնակարանում հայտնաբերվել է նշված տան 89-ամյա բնակչուհու դին՝ այրված և ծխահարված վիճակում:

Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, որի ընթացքում տարեց կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:

Պարզվել է, որ բնակարանում, բացի 89-ամյա կնոջից, հրդեհի պահին գտնվել են նաև տարեց կնոջ 36-ամյա թոռը և վերջինիս 5-ամյա դուստրը, ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը, տարեց կնոջ սպանության կասկածանքով, ձերբակալվել է նրա 36-ամյա թոռը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական և դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրդեհի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մարմնին առկա վնասվածքների բնույթը պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

36-ամյա կինը ձերբակալվել է՝ տատի սպանության կասկածանքով
36-ամյա կինը ձերբակալվել է՝ տատի սպանության կասկածանքով
36-ամյա կինը ձերբակալվել է՝ տատի սպանության կասկածանքով
36-ամյա կինը ձերբակալվել է՝ տատի սպանության կասկածանքով
36-ամյա կինը ձերբակալվել է՝ տատի սպանության կասկածանքով
36-ամյա կինը ձերբակալվել է՝ տատի սպանության կասկածանքով
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր