«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի գրառումը․ «Այսօր 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներն սպանել են Ճարտար քաղաքի 65-ամյա խաղաղ բնակչի: Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ, տեղափոխել ադրբեջանական հենակետ և ապօրինաբար դիտավորությամբ զրկել նրան կյանքից: |