ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 480.88, EUR 550.94, RUB 6.32, GBP 660.30
-8 °C, -11 °C ... -3 °C Վաղը`-5 °C
«Բա ո՞ւր մնաց հեծանիվներով և մետրոներով աշխատանքի հաճախելը». Լևոն Դոխոլյան
02:12, 04.12.2021
4653 | 2

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Դոխոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային Ժողովի և առհասարակ պետական համակարգի խնայողությունների արդյունքում պետք է զինել բանակը, ոչ թե խնայողությունը հրամցնել որպես հայրենասիրություն և գնել ծառայողական ավտոմեքենաներ։ Բա ո՞ւր մնաց հեծանիվներով և մետրոներով աշխատանքի հաճախելը։
Ի դեպ ասեմ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վարձով բնակվում է բազմաբնակարան շենքում՝ հարգելի չտես կամ միանգամից տեսած-զարմացած պետական բարձրաստիճան պաշտոնյաներ»:

Աղբյուրը` Լևոն Դոխոլյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր