Ադրբեջանական կողմը հրաժարվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ստոկհոլմում հանդիպում անցկացնելուց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։ «Ինչպես գիտեք, դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ադրբեջանցի նախարարը, որին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են այդ միջոցառման շրջանակում հանդիպում կազմակերպել արտգործնախարարների միջև...: Միևնույն ժամանակ, նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ հայկական կողմից իրականացված սադրանքի՝ Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորների՝ Ադրբեջանի տարածք անօրինական ուղևորության մասին: Ի պատասխան այդ գործողությունների՝ ադրբեջանական կողմն աննպատակահարմար է համարել երկու նախարարների հանդիպման անցկացումը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ |