ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.65, EUR 546.14, RUB 6.30, GBP 655.67
-4 °C, -11 °C ... -1 °C Վաղը`-5 °C
«Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է Ռուստամ Մուրադովը»․ Բորիս Ավագյան
19:12, 04.12.2021
3377 | 2

Գնդապետ Բորիս Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։
Գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպում է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։ Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը պահվել է գաղտնի:
Հիշեցնեմ, որ գեներալ Մուրադովը խաղաղապահների հրամանատարն էր մինչև 2021 թվականի սեպտեմբերի սկիզբը, հետո նա վերադարձել է ՌԴ՝ շարունակելով իր ծառայությունը ՌԴ հարավային օկրուգի ռազմական հրամանատարի տեղակալի պաշտոնում, բայց ակտիվ մասնակցում է Արցախի և գերիների հարցով ռուս-ադրբեջանական բանակցություններին ՌԴ պաշպանության նախարարի հրամանով»:

Աղբյուրը` Բորիս Ավագյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր