ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.65, EUR 546.14, RUB 6.30, GBP 655.67
-4 °C, -11 °C ... -1 °C Վաղը`-5 °C
Համանախագահներն ափսոսում են, որ չի հաջողվել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հանդիպումը
12:12, 05.12.2021
1510 | 0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ափսոսանք են հայտնել, որ չի հաջողվել անցկացնել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հանդիպումը Ստոկհոլմում՝ նրանց հովանու ներքո: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագաներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (ՌԴ) ու Բրիս Ռոքֆյոյի (Ֆրանսիա) համատեղ հայտարարության մեջ:

«Համանախագահները հանդիպել են Հայաստանի ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ դեկտեմբերի 1-ին ու Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովի հետ դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման շրջանակում: Համանախագահները նաև հանդիպել են ԵԱՀԿ նոր գործող նախագահի՝ Լեհաստանի ԱԳՆ Զբիգնև Ռաուի հետ: Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր