ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.65, EUR 546.14, RUB 6.30, GBP 655.67
-4 °C, -11 °C ... -1 °C Վաղը`-5 °C
«Ուղղորդում են քաղաքացիներին, մարզպետարանից զանգում, ցուցում տալիս». Դավիթ Համբարձումյան
12:42, 05.12.2021
2702 | 2

Մասիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, Մասիս համայնքի գործող ղեկավար Դավիթ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում նշել է` իր կապը, շփումները գյուղական համայնքների հետ միշտ եղել են, ուստի իրեն ճանաչելու հետ կապված խնդիր չի տեսնում:

«Ես քարոզչությունս չեմ կառուցել քաղաքական պայքարի վրա. ներկայացրել եմ` իմ թիմով ինչ ենք անելու, իսկ անելիքները շատ են` ջրի որակի, աղբավայրի, ոռոգման ցանցի, տրանսպորտի հարցերը պիտի լուծենք»,- ասաց նա:
Համբարձումյանի խոսքով` մրցակիցները քարոզչության ընթացքում աշխատել են 90-ականների գործելաոճով. ուղղորդում են քաղաքացիներին, մարզպետարանից զանգում, ցուցում տալիս:

«Ուղղորդում են քաղաքացիներին, մարզպետարանից զանգում, ցուցում տալիս». Դավիթ Համբարձումյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր