ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ես ՀՀԿ-ական եմ եղել և դրա համար չեմ ամաչում». Արարատի համայնքապետի թեկնածու
18:54, 05.12.2021 | mamul.am
3686 | 3

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, քվեարկությունից հետո Արարատի համայնքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը, ով այս ընտրություններին մասնակցում է «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով անդրադարձել է հարցին, թե եթե իրենց ուժը 50 տոկոսի շեմը չհաղթահարի, ո՞ր ուժերի հետ է պատրաստ կոալիցիա կազմել:

«Ընդհանրապես, մենք հակված չենք որևէ մեկին միանալու կամ կոալիցիա կազմելու: Դա ընտրության արդյունքները ցույց կտան, հետո կորոշենք: Բացառում ենք համագործակցությունը ՔՊ-ի հետ»,- ասել է նա:
Տեղեկություններին, թե իր համար ՀՀԿ-ականներն են ակտիվորեն աշխատել, Հայկյանը պատասխանել է. «Ես՝ որպես նախկին քաղաքապետ այդ վարչական լծակները չունեմ և վարչական ռեսուրս կիրառել չեմ կարող: Հիմա եթե ՀՀԿ-ականներից կամ ԲՀԿ-ականներից են ինձ պաշտպանում, դա իրենց անձնական որոշելիք հարցն է:

Այո, ես եղել են ՀՀԿ-ական, որի համար չեմ ամաչում, որովհետև այդ տարիներին ես աշխատել եմ այնպես, ինչպես վայել է քաղաքապետին: Այս անգամ մենք ընկերներով, համայնքապետերով որոշեցինք, որ քաղաքականությամբ չենք զբաղվելու, այլ զբաղվելու ենք մեր համայնքների սոցիալ-տնտեսական հարցերով, դրա համար որոշել ենք գնալ «Իմ հզոր համայնք» կուսակցության ծրագրով: Մենք ակտիվ քաղաքականությանը չենք մասնակցում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր