ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«ՀՀ մարզերում պետական և ՏԻՄ մարմինների շենքերում 1170 օբյեկտներից թեքահարթակ ունի 116-ը». Զարուհի Բաթոյան
19:54, 05.12.2021 | mamul.am
2969 | 0

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ մարզերում պետական և ՏԻՄ մարմինների շենքերում կատարել է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների գնահատում՝ ըստ «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի:
Տեսչական մարմնից հայտնում են, որ գնահատված օբյեկտները տարբեր ժամանակահատվածներում կառուցված և գործող օբյեկտներ են։
Այս պահին ձեռքիս տակ են միայն թեքահարթակներին վերաբերող ուսումնասիրության արդյունքները:
ՀՀ մարզերում առկա 1170 օբյեկտներից թեքահարթակներ ունի 116-ը (10%), 161 (14%) օբյեկտում թեքահարթակները կառուցված են խախտումներով, 813 (69%) շենք-շինություններում թեքահարթակները բացակայել են, 80-ում էլ՝ (7%) դրանց առկայությունը չի պահանջվում։
Հիշեցնեմ, որ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման պահանջը սահմանել է 2002 թվականից, իսկ շինարարական նորմերը ուժի մեջ են մտել 2007 թվականին՝ քաղաքաշինության նախարարի հրամանով:
Ուզո՞ւմ եք պատկերը տեսնել ըստ մարզերի»:

«ՀՀ մարզերում պետական և ՏԻՄ մարմինների շենքերում 1170 օբյեկտներից թեքահարթակ ունի 116-ը». Զարուհի Բաթոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր