ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«36 խոշորացված համայնքից ՔՊ-ն կարող է համայնքապետ ունենալ 15-ում». Ի. Սաղաթելյան
09:36, 06.12.2021 | mamul.am
6597 | 1

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի գրառումը. «Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 36 խոշորացված համայնքից ՔՊ-ն կարող է համայնքապետ ունենալ 15-ում՝ (Վաղարշապատ, Արտաշատ, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան, Աշտարակ, Մարտունի, Սպիտակ, Ծաղկաձոր, Հրազդան, Աշոցք, Ջերմուկ, Գառնի, Խոյ, Փամբակ)։
Մյուս 21 համայնքում (Մասիս, Ապարան, Գավառ, Վարդենիս, Վանաձոր, Նաիրի, Նոր Հաճն, Աբովյան, Ամասիա, Ախուրյան, Եղեգնաձոր, Վայք, Նոյեմբերյան, Փարաքար, Վեդի, Արարատ, Արաքս, Թումանյան, Սևան, Թալին, Արթիկ) ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերը միայնակ կամ կոալիցիաներ կազմելով կարող են ձևավորել տեղական իշխանություն։
Հիշեցնենք՝ Ախուրյան համայնքի երկու ընդդիմադիր ուժերն արդեն հանդես են եկել տեղական իշխանությունը համատեղ ձևավորելու մասին հայտարարությամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր