ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ադրբեջանը բարձրաստիճան պաշտոնյաներին և պատգամավորներին արգելել է գնալ Արցախ». Ռուստամյան
20:06, 06.12.2021 | mamul.am
4502 | 3

«Բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվել է գնալ Արցախ և դրա մասին մենք իմանում ենք, երբ որ Ադրբեջանից հնչում են նման հայտարարություններ: Քանիերորդ անգամ դա մենք լսել ենք: Երբ որ բարձրաձայնում ենք, ասում են՝ դե ինչ եք Ադրբեջանի հայտարարություններով առաջնորդվում: Շատ ակնհայտ է, որ Ստոկհոլմի բանակցությունները խափանվել են, երբ Ադրբեջանն ասել է, որ պատգամավորներն էլ իրավունք չունեն հատել էդ սահմանը: Մարդիկ ամեն տեղ ճնշումներ են բանեցնում առ այն, որ Ղարաբաղի հարց գոյություն չունի, այն ադրբեջանական տարածք է, և դուք պետք է սովորեք, որ Ադրբեջանից հարցնեք՝ այցելել Ղարաբաղ, թե ոչ»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Ադրբեջանը բարձրաստիճան պաշտոնյաներին և պատգամավորներին արգելել է գնալ Արցախ». Ռուստամյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր