ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 482.12, EUR 546.68, RUB 6.30, GBP 654.24
0 °C, -12 °C ... 0 °C Վաղը`-2 °C
«Երախտիքի խոսքերի են արժանի այն երկրներն ու մարդիկ, որոնք աղետից ժամեր անց Հայաստանի կողքին էին»․ Ն․ Բաղդասարյան
10:24, 07.12.2021
2194 | 0

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ավերիչ երկրաշարժի թողած չսպիացող վերքերը, անմեղ զոհերի հիշատակն ու շիրակցուն բաժին հասած դժվարությունները յուրաքանչյուր տարի այս օրը վերապրում ենք նորովի։ Թվում է, թե տարիներն իրենց հետ տանում են 88-ի այն ահասարսուռ լուսաբացի թողած հետքերն ու հազարավոր մարդկանց խեղված ճակատագրերի մասին հիշողությունները։ Ցավոք, ինչպես այն օրերին, այնպես էլ հիմա չկա մեկը, որի վիշտի ու կորստի ցավը չլինի խորապես անձնական։
Հիշատակի ու խնկարկման այս օրը երախտիքի խոսքերի են արժանի այն երկրներն ու մարդիկ, որոնք առանց վարանելու աղետից ժամեր անց Հայաստանի կողքին էին։ Մարդասիրությունն ու բարեգործությունն այդ օրերին առատորեն թակեցին մեր դուռն ու անկեղծությամբ ու ջերմությամբ ստիպեցին ապրել ու արարարել։ Շիրակցին չընկճվեց ու չընկրկեց․ առաջ շարժվեցինք ու օր օրի մեր մեջքը շտկեցինք։ Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ փոփոխություններ բերող ծրագրեր կյանքի կոչելու վճռականությամբ քայլում ենք դեպի ապագա։
Բոլորիս ջանքերը պետք է միտված լինեն նոր արդյունքներ, նոր ձեռքբերումներ ունենալուն։
Իմ խոնարհումը բոլոր նահատակների հիշատակին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր