ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Կա՛մ կկասեցնեք ՔՊ-ի ՀՀԿ-ացման գործընթացը, կա՛մ կդառնաք ՀՀ քաղաքացիների կողմից հերթական մերժվածները». Սաքունց
17:00, 07.12.2021 | mamul.am
3286 | 2

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալեն Սիմոնյանը պետք է հրաժարական տա ԱԺ նախագահի պաշտոնից, և այս պահանջը պետք է ներկայացնեն հենց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները:

Կա՛մ կկասեցնեք ՔՊ-ի ՀՀԿ-ացման գործընթացը, կա՛մ կդառնաք հեղափոխությունն իրականացրած ՀՀ քաղաքացիների կողմից հերթական մերժվածները:

Եվ ի գիտություն.

ՀՀ Սահմանադրության հոդված 3-ը.

1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Մարդու մասին է խոսքը, պարո՛ն ԱԺ նախագահ, անկախ նրա որևէ հատկանիշից՝ գերի է, գերի չի, կամավոր է հանձնվել, թե ոչ, դատապարտյալ է, թե քրեական հանցագործություն չկատարած»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր