ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.52, EUR 548.74, RUB 6.28, GBP 656.02
-3 °C, -14 °C ... -3 °C Վաղը`-3 °C
Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում
22:06, 07.12.2021
3859 | 0

Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում էրոզիայի պատճառով։

Այս մասին հայտնել է Թուրքիայի էրոզիայի դեմ պայքարի և բնական հարստությունների պահպանման հիմնադրամի (TEMA) ղեկավար Դենիզ Աթաչը, գրում է «Էրմենիհաբեր»-ը։

«Աշխարհում ամեն տարի մոտ 75 մլրդ տոննա հող է էրոզիայի ենթարկվում։ Սա նշանակում է, որ ամեն 5 վայրկյանում մեկ ֆուտբոլային դաշտի մեծությամբ հող ջրի և քամու հետ տեղափոխվում է։ Մեր երկրում, ցավոք, ամեն տարի 642 միլիոն տոննա հող է էրոզիայի ենթարկվում»,- նշել է Աթաչը։

Նա շեշտել է, որ 1 սանտիմետր հողի առաջացման համար 500 տարի է պահանջվում, սակայն Թուրքիան 1 սանտիմետր հող է կորցնում 15 տարվա ընթացքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր