ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայաստանում չկա ազգ, հետևաբար, Ազգային ժողովում չկա քաղաքականություն». Նիկոլայ Թորոսյան
01:06, 08.12.2021 | mamul.am
3652 | 2

Խմբագիր Նիկոլայ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Հայաստանում ապրեր ազգ, ոչ թե ազգ-գառաժ, էսօր քննարկվելու էր ոչ թե խոսնակի մարմինն ու հոգին սպասարկող նոր մեքենան (ինչն, իհարկե, քեֆ ա ժանտախտի ժամանակ, դա չի քննարկվում), ոչ թե էն՝ տանելու ա ավտոն տուն, թե թողելու ա ԱԺ-ում (իսկ ո՞վ ասաց վաբշե, որ ԱԺ-ն պտի սերնդի բմվ-ներ, ոչ թե պրիուս ու լոգան քշի), այլ, օրինակ, էն, ինչքանով ա խոսնակը համապատասխանում պաշտոնին իր անզգույշ արտահայտության հետևանքով Մոսկվայից հերթական հաթաթան ստանալուց հետո։ Կամ ինչքանով ա ճիշտ խոշորացնել Ծովագյուղն ու Սեմյոնովկան կիրակնօրյա ընտրությունների էստեսակ աննախադեպ բոյկոտից հետո։ Բայց Հայաստանում չկա ազգ, հետևաբար՝ Ազգային ժողովում չկա քաղաքականություն։ Դրա համար են մանր վաճառականներին արժանի հարցերի քննարկումներն էդքան շատ ու աղմկոտ, իսկ կարևորները՝ քիչ ու ցածրաձայն։ Ռուսական ավանդական 2 հարց՝ ո՞վ է մեղավոր ու ի՞նչ անել։ Մեղավորը հայկական քաղաքական մշակույթի ձևավորողներն են նախկին ու ներկա իշխանությունների շարքերում, նրանք, ովքեր էդ ուղղության համար իշխանական բուրգում պատասխանատու էին ու են։ Ի՞նչ անել։ Հնարավորինս չազդվել իրանց թելադրած օրակարգերին։ Օրինակ՝ ԱԺ նիստի տեղ լսել Օքսիմիռոնի ու Նոյզի նոր ալբոմները, Ռախմանինովի երկրորդ համերգը՝ Կիսինի կատարմամբ, կամ Վլեի անմահական «Տերտերի այգում»-ը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր