ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+18 °C
«Որ ասում են՝ ծեծել են, մենք ծեծ կերած մարդու տեսք ունե՞նք»․ ՀՅԴ անդամը՝ ԱԺ-ում միջադեպի մասին
18:54, 07.12.2021 | mamul.am
6544 | 1

«Իմ հետ ա եղել միջադեպը․ Նիկոլի աներձագ Հրաչիկի մեջ ա եղել ինչ-որ եղել ա՝ միջանցքում։ Դրանից հետո, Ռուբինյանի օգնականը զանգում ա, հրավիրում ա իրա կաբինետ, որ հասկանանք, պարզաբանենք․ մտել եմ էնտեղ, մի քառասուն հոգով հարձակվել են իմ վրա։ Որ ասում են՝ ծեծել են, մենք ծեծ կերած մարդու տեսք ունե՞նք։ Ում ինչքան պետք ա՝ արել ենք, ինչքան պետք ա՝ ասել ենք։ Մեզ ոչ ոք չի կարող ծեծել»,- մեկնաբանելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:

«Պատգամավորները շակալի նման դարանակալել էին, որ սենյակից դուրս գալիս մեզ վրա հարձակվեն, էն էլ այդ հարձակումը, ոնց պլանավորել էին, չստացվեց, ընկան ոտքի տակ: Ոնց որ՝ մարդուն հրավիրես տուն և հարձակվես վրան. շակալի, թուրքի հոգեբանություն է»,-ասաց Գ․ Վարդանյանը:

«Որ ասում են՝ ծեծել են, մենք ծեծ կերած մարդու տեսք ունե՞նք»․ Գերասիմ Վարդանյանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր