ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Երբ Ալիևը հայտարարում է, որ վերցնելու է Զանգեզուրը, հայրենիքի համար կյանքը չխնայողներին հանգիստ թողեք»․ Դավիթ Սանասարյան
20:42, 07.12.2021 | mamul.am
4407 | 0

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը գրառումը. «Հաղթեցի՞ք իրար, ծեծեցի՞ք իրար։
Եվ մի օր կհասկանանք, որ հրահրվող ներազգային թշնամությունը, ներարկվող բացասականի մեծ չափաբաժինը, իրար հաղթելու մարմաջը մահացու քաղցկեղ է, կհասկանանք, որ ատելության բանալիով երջանկության դռները չի բացվելու, ու հենց այդ օրը կսկվի ազգային զարթոնքը, այդ օրվանից ոչ մի թշնամի մեզ չի հաղթի։
Ես իմ երկրում թշնամի չունեմ, իմ թշնամին սահմաններից այն կողմ է։ Իմ երկրում հանցագործը պետք է պատժվի իր արածի համար, բայց նա իմ երկրի քաղաքացին է, իմ թշնամին չէ, թուլակամորեն հանձնված ու գերի ընկածն իմ հերոսը չէ, բայց իմ երկրի քաղաքացին է, որին անպայման պետք է հայրենիք վերադարձնել։
Մի խորհուրդ էլ իշխանությանը. երբ Ալիևը հայտարարում է, որ, ուժով էլ լինի, վերցնելու է Զանգեզուրը, իսկ դաշնակիցդ Ռուսաստանն է, նման հնարավոր ոտնձգություններին ընդառաջ թշնամուն դիմադրողներին չեն դատում։ Այս պարագայում՝ Սասնա Ծռերին, Մինասյան Աշոտին ու ձեզ միգուցե հայհոյող, բայց հայրենիքի համար կյանքը չխնայողներին հանգիստ թողեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր