ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Պալաչն էլ չի փրկել Ռոմանոսին․ «Հրապարակ»
09:24, 08.12.2021 | mamul.am
4017 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, որը համատեղության կարգով Կոտայքի դե ֆակտո մարզպետ է աշխատում, Աբովյանի ընտրություններից առաջ խնդրել է Արթուր Հարությունյանին՝ Պալաչին, վերադառնալ Հայաստան և աջակցել ընտրություններին՝ որոշ պայմանավորվածությունների դիմաց։ Պալաչը, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի ոխերիմ հակառակորդներից է և վերջինիս հետ հրապարակային ընդհարումից հետո լքել է Հայաստանը։ Նա մինչեւ հեղափոխությունը վերադառնալու հույսեր չուներ, իսկ հեղափոխությունից հետո հարաբերություններ հաստատեց գործող իշխանությունների հետ եւ մի քանի անգամ Հայաստան է այցելել, բայց ժամանակավորապես՝ աջակցել է նախորդ ընտրությունների ժամանակ։

Նա հույս է ունեցել, որ ՔՊ-ն իրեն կառաջադրի Աբովյանի քաղաքապետի թեկնածու, անգամ խոսակցություն է ունեցել Ռոմանոս Պետրոսյանի հետ, բայց ՔՊ-ն այստեղ թեկնածու դրեց Պաշին՝ Պավել Ցուգունյանին։

Չնայած Պալաչը նեղացել է Ռոմանոսից, բայց, մեր տեղեկություններով, ընտրությունների նպատակով վերադարձել է Հայաստան։ Նախնական արդյունքներն իմանալուց հետո, երբ Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ շտաբում փորձել է մեղավորներ գտնել, Պալաչը նրան ուղիղ ասել է, որ թիվ մեկ մեղավորն ինքն է, պետք չէ ուրիշ տեղ փնտրել։

Ի դեպ, Ռոմանոսի պահանջով իրականացվող վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ականները վստահ են, որ իրենց ձայներն ավելանալու են, քանի որ հանձնաժողովների մեծ մասը ղեկավարել են ՔՊ-ականներ, և ԲՀԿ-ի օգտին քվեաթերթիկներն են «անվավեր» դարձրել, այլ ոչ թե հակառակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր