ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Թողեք մտնենք, մեր հարցը տանք, թքենք վրեն, դուրս գանք». անհետ կորած զինծառայողի հարազատ
15:36, 08.12.2021 | mamul.am
4755 | 1

«Արի գնա իմ տեղը մորս պատասխան տուր, կարա՞ս: Մի արեք էդ հրամանը, ձեր դեմ բան չունենք, վաղը մենք ենք իրար երես նայելու, մի՛ արեք»,- անհետ կորած զինծառայողների հարազատները հորդորում էին ԱԺ-ի մոտ իրենց բերման ենթարկող ոստիկաններին:

«Թողեք մտնենք, մեր հարցը տանք, թքենք վրեն, դուրս գանք»,- խնդրում էին նրանք ոստիկաններին:

Վերջինները բերման ենթարկեցին Ազատագրական շարժման անդամ Գևորգ Չախալյանին, անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղազարյանին և փողոցը փակած՝ մի խումբ այլ քաղաքացիների:

Ոստիկաններին թեպետ հաջողվեց բացել Բաղրամյան պողոտան, սակայն բողոքի ակցիայի մասնակիցներն այս պահին էլ փորձում են խոչընդոտել երթևեկությունը:

Նշենք, որ ԱԺ շենքի մոտ ոստիկանությունը մեծ ուժեր է կուտակել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր