ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 481.52, EUR 548.74, RUB 6.28, GBP 656.02
-5 °C, -9 °C ... -2 °C Վաղը`-1 °C
Ծեծկռտուքից հետո պաշտոնից ազատվել է. «Հրապարակ»
09:12, 09.12.2021
5729 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ թերթը գրել էր, որ Մեղրիի նորընտիր համայնքապետ Բագրատ Զաքարյանի եղբայրն ու զարմիկը ծեծել են Մեղրիի կոմունալ բաժնի պետ Արթուր Աթանեսյանին։ Աթանեսյանին ստիպել էին դիմում գրել, դիմադրել էր, և լեզվակռիվն ավարտվել էր ծեծկռտուքով։ Աթանեսյանը համայնքապետի նախկին ԺՊ, ՔՊ-ական Արարատ Թումանյանի մտերիմն է։ Երեկ թերթը տեղեկացել է, որ Աթանեսյանը, այնուամենայնիվ, ազատվել է աշխատանքից։Նրան համոզել են, և ինքնակամ դիմում է գրել։

Փոխարինողն էլ է արդեն հայտնի՝ հրաման դեռ չկա, սակայն պաշտոնում կնշանակվի Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ավագանու ցուցակի հինգերորդ համարը՝ 27-ամյա Նաիրի Զաքարյանը, որն աշխատում էր Մեղրիի հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրեն։ Ի դեպ, համայնքապետարանի թերթիաղբյուրների փոխանցմամբ, Մեղրիում «ռուլիտ» է անում, ավելի ճիշտ՝ դե ֆակտո համայնքապետը Բաբայանի կուսակիցն է՝ Խաչիկ Անդրեասյանը՝ «Տուլի» մականունով, որը համայնքապետի տեղակալն է, և կոալիցիոն հուշագրով սահմանվել է, որ երկուսուկես տարի հետո կդառնա համայնքի ղեկավար։ Մինչ այդ նա արդեն դերի մեջ է մտել, որովհետև նախ համայնքում ավելի մեծ ճանաչում ունի, երկրորդ՝ Բագրատ Զաքարյանը, որպես այդպիսին, թիմ չունի։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր