ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ընդդիմադիր խմբակցությունները պետք է քննարկեն ԱԺ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը»․ Արզաքանցյան
15:12, 09.12.2021 | mamul.am
2514 | 0

«Ալյանս» դեմոկրատական կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօրվա քաղաքական իշխանությունը 1 տարուց ավելի է, ինչ համոզում է, որ իրենց առաջնահերթ գործառույթներից մեկը Ադրբեջանական գերությունից մեր գերիների վերադարձն է։ Սակայն, կուլիսների ետևում, նրանց խոսքը և գործողությունները հուշում են լրիվ այլ բան։
18-20 ամյա երիտասարդներ, որոնց կարելի է մեղադրել դասալքության մեջ առանց ծանոթ լինելու յուրաքանչյուր առանձին դրվագի, միայն ապացուցում է իշխանության ներկայացուցիչների դիլետանտությունը յուրաքանչյուր հարցում։ Գերության մեջ գտնվող յուրաքանչյուր զինվորին վիրավորելով՝ միևնույնն է, այս անգամ ևս տվյալ հայտարարությունն անող անձը կմնա անպատիժ և կշարունակի իրականացնել իր գործառույթները։
Նույնիսկ ներողություն խնդրելը չպիտի ազատի պատասխանատվությունից և իշխանության ներկայացուցիչները ի վերջո պետք է գիտակցեն իրենց յուրաքանչյուր խոսքի արժեքը․ անկախ նրանից, խոսում են լրագրողների տեսախցիկների առջև, թե որևէ այլ միջավայրում։
Միայն խստորեն դատապարտել նմանատիպ հայտարարությունները, մեզ ոչ մի տեղ չտանող գործողություն է։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պետք է քայլեր ձեռք առնեն ԱԺ նախագահի մասով պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողովի նիստ հրավիրելուն և քննարկեն նրա լիազորությունները դադարեցնելու հարցը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր