ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Մոլդովայի հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Սեմյոն Պեգովին
15:28, 15.12.2021 | mamul.am
15842 | 0

Մոլդովայի հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են և խուզարկության են ենթարկել ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին: Այս մասին «Թելեգրամ»-ի իր էջում գրել է ՌԴ պետդդումայի պատգամավոր Արտյոմ Տուրովը:

«Սեմյոնը նկարահանել է դրվագներ՝ Մերձդնեստրի հակամարտության, իրադարձությունների և դրա կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության և ռուս խաղաղապահների դերի մասին:

Բացի հեռախոսների, նոութբուքի և այլ սարքավորումների մանրազնին զննությունից և ուսումնասիրությունից, հատուկ ծառայության աշխատակիցները բացահայտ սպառնացել են ՌԴ քաղաքացուն, որ կհանձնեն Ուկրաինայի ուժայիններին»,- գրել է Տուրովը՝ նշելով, որ մեկ ժամ պահելուց հետո, բաց են թողել լրագրողին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր