Դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի ժամը 10։00-22։00-ն։ Ամանորին «Գառնին» տոնական միջավայրում ու տրամադրությամբ կդիմավորի իր այցելուներին։ Երեկոյան գունավոր լուսավորությունից բացի, տոնական լույսերով է զարդարվել նաև արգելոց-թանգարանի ճեմուղին։ Արգելոցի տարածքը և ճեմուղին լուսավորում են ավելի քան 18 հազար լամպեր, բազմաձև լուսային խաղալիքներ։ |