ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների թեման
10:12, 04.01.2022 | mamul.am
5811 | 0

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ժամանակ, ի թիվ այլ հարցերի, կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների թեման, հայտնում է ТАСС-ը: Նրանք անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ առաջիկայում սպասվող հանդիպմանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի հատուկ ներկայացուցիչն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիայինը` ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր