ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ալմաթիի Հանրապետության հրապարակի տարածքում կրկին կրակոցների ձայներ են լսվել
21:30, 08.01.2022 | mamul.am
4777 | 0

Շաբաթ երեկոյան Ղազախստանի Ալմաթի քաղաքում կրկին կրակոցներ են հնչե, որտեղ չեն դադարում անկարգությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնում է ղազախական «Օրդա» պարբերականը։

Ըստ տվյալների՝ ինքնաձիգից կրակահերթի ձայն է լսվել Ալմաթիի Հանրապետության հրապարակից դեպի արևմուտք, որտեղ վերջին օրերին բախումներ էին տեղի ունեցել զանգվածային անկարգությունների մասնակիցների և իրավապահների միջև։

Բացի այդ, ինչպես հայտնում է ղազախական պարբերականը, երեկոյան Ալմաթիում ազդանշանների ձայներ են լսվել։ Նմանատիպ ծանուցումներ իշխանություններն ավելի վաղ օգտագործել էին՝ քաղաքի բնակիչներին փողոց դուրս չգալու մասին նախազգուշացնելու համար, քանի որ գործում է հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր