ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ղազախստանը կտրվել է թյուրքական աշխարհի շղթայից և դարձել ռուսական աշխարհի ազդեցության գոտի». Սուրեն Սարգսյան
13:18, 10.01.2022 | mamul.am
4536 | 0

Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախական հեղափոխության միջազգային կոնտեկստը. ղազախական հեղափոխությունը տապալեց այդ երկրի փաստացի նախագահ Նազարբաևին:

1. Հիմա, եթե Տոկաևը պահպանի իր պաշտոնը, (կարծես՝ ամեն ինչ դրան է գնում), ապա առավելապես Ռուսաստանի շնորհիվ: Սա նշանակում է լինել կախված Ռուսաստանից համարյա այնքան, որքան կախված է Բելառուսը: Ի դեպ, հենց Ռւսաստանի շնորհիվ է Տոկայևն ստացել անսահման իշխանություն և հենց Տոկաևն է այս պահին հեղափոխության հիմնական շահառուն:

2. Գոնե այս պահին Ղազախստանը, ըստ էության, կտրվել է թյուրքական աշխարհի շղթայից և դարձել է ռուսական աշխարհի ազդեցության գոտի (տես՝ թուրքիայի դիրքավորումը պանթուրքական զորքեր ստեղծելու անհրաժեշտության մասին):

Բնականաբար, նման իրավիճակը խառնում է նաև Թուրքիայի խաղաքարտերը՝ նեոօսմանյան կայսրություն ձևավորելու ճանապարհին (տես՝ թուրք-ադրբեջանական համատեղ հիստերիան):

3. Եթե Ռուսասանը կորցներ Ղազախստանը, ապա նա կկորցներ նաև ԵԱՏՄ-ն, քանի որ առանց ԵԱՏՄ հեղինակ և երկրորդ ԵԱՏՄ տնտեսություն Ղազախստանի, այդ կառույցը չէր լինի:

Ի դեպ, ոչ ստաբիլ Ղազախստանը լուրջ մարտահրավեր է չինական ճանապարհ և գոտի նախագծի իրականացման համար և այս առումով, կարծում եմ, Ռուսաստանն ունի Չինաստանի լիակատար աջակցությունը՝ ամեն գնով իրավիճակը ստաբիլացնելու համար (տես՝ Չինաստանի նախագահի ուղերձը):

Մի բան է պարզ: Կապ չունի, թե ով է բարձրացնում հեղափոխական ալիքը, կարևոր է, թե ով է կարողանում այդ ալիքը ճիշտ ժամանակին առավել օպերատիվ որսալ և վերցնել իր շահաբաժինը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր