ՀԱՊԿ ղեկավարների՝ Ղազախստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ Ղազախստանի նախագահը նշել է, որ անկարգությունների ժամանակ ուժային կառույցների 16 աշխատակից է զոհվել, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը ճշտվում է. «Հունվարին ստեղծված ճգնաժամն ամենամասշտաբայինն էր անկախ հանրապետության պատմության ընթացքում»: Նա հայտարարել է անկարգություններին ահաբեկիչների ուղիղ մասնակցության մասին. «Նրանք գործում էին հատուկ դաժանությամբ՝ գլխատելով երկու զինծառայողի»,- ասել է Տոկաևը: Նախագահը հավելել է, որ Ղազախստանը երբեք չի օգտագործի զինված ուժերին խաղաղ ցուցարարների դեմ: Տոկաևի խոսքով՝ քաղաքական բոլոր պահանջներն իրականացվել են: |