ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+17 °C
«Հայաստանի զորքերը, ըստ Փաշինյանի, չեն կարող օգտագործվել ՀՀ ներսում զինված խռովությունները ճնշելու համար, բայց կարող են օգտագործվել Ղազախստանում». Հայկ Ալումյան
14:12, 10.01.2022 | mamul.am
4420 | 0

«Պարոն Փաշինյանը, ըստ էության, միշտ պնդել է, որ զորքը չի կարող օգտագործվել ներքին զինված խռովությունները ճնշելու համար, բայց նույն պարոն Փաշինյանն իր գործողություններով ասում է, որ կարելի է Ղազախստանում ՀՀ զորքերն օգտագործել՝ ներքին զինված խռովությունները ճնշելու համար»,- այսօրվա դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Ղազախստան՝ խաղաղապահ ուժեր ուղարկելու ՀՀ վարչապետի որոշմանը: «Այսինքն՝ Հայաստանի զորքերը, ըստ նրա, չեն կարող օգտագործվել ՀՀ ներսում զինված խռովությունները ճնշելու համար, բայց կարող են օգտագործվել Ղազախստանում՝ զինված խռովությունները ճնշելու համար»,- հավելեց փաստաբանը:

Հայկ Ալումյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր