Ղազախստանում տեղակայված է ՀԱՊԿ-ի 2300 խաղաղապահ և 250 միավոր զինտեխնիկա, այս մասին ՀԱՊԿ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսի ժամանակ հայտնել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Նրա խոսքով՝ խաղաղապահները պաշտպանում են օդանավակայանը, ռազմական պահեստները և ռազմավարական այլ օբյեկտներ: Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել էր, որ ծրագրում են Ղազախստան ուղարկել 2500 զինծառայողների: |