ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 11-13-ը կայցելի Ղազախստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։ Այցի նպատակն է տեղում ծանոթանալ երկրում տիրող իրավիճակին, ինչպես նաև ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ղեկավարումը։ Նախատեսվում է, որ Ստանիսլավ Զասը կայցելի նաև Ալմաթի, որտեղ կհանդիպի ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի հետ, կծանոթանա քաղաքում տիրող իրավիճակին, կայցելի հրամանատարական կետ և տեղակայման կետեր։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: