ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«18-19 տարեկան երեխաներն այլևս չպիտի լինեն առաջնագծում». Տիգրան Արզաքանցյան
12:24, 12.01.2022 | mamul.am
6042 | 0

«Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից ունենք արդեն երրորդ զոհը (ըստ ՊՆ այսօրվա հաղորդագրության), բոլորը 18-19 տարեկան երեխաներ, որ չէին հասցրել կյանք տեսնել։

Մեր կյանքում ոչինչ չի փոխվում, դասեր չենք քաղում, չենք համախմբվում, վճռական որոշումներ չենք կայացնում, տղերքին չենք ափսոսում։ Բավական է: Ժամանակն է իրապես գործել, սա այլևս անթույլատրելի է։

Ասել եմ, ասում եմ ու կասեմ` պետք է համախմբվել ու պահանջել՝ անհրաժեշտ է մոբիլիզացում, հնարավոր ամբողջ ներուժի համախմբում։ 18-19 տարեկան երեխաներն այլևս չպիտի լինեն առաջնագծում, նրանց ժամ առաջ պետք է փոխարինեն պայմանագրային զինծառայողները, այլապես մենք մի ամբողջ սերունդ կկորցնենք` դրա իրավունքը չունենք:

Դեռ երկար կարող եմ թվարկել, թե էլ ինչ է պետք անել, բայց բոլորս էլ ամեն ինչ շատ լավ գիտենք, ժամանակն է սկսել գործել ու սկսել նշածս կետից, այլապես այս մղձավանջը մի օր կավարտվի մեզ համար այլևս անդառնալի` պատմական հետևանքներով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր