ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել հրթիռների փոխադարձ սահմանափակման և միջուկային քաղաքականության հարցը, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«ՆԱՏՕ-ն հանդիպման ժամանակ հասկացրեց, որ մենք պատրաստ ենք մի շարք հանդիպումների՝ մի շարք հարցերի շուրջ, ներառյալ՝ հրթիռները և փոխադարձ կառավարելի հրթիռների սահմանափակումները Եվրոպայում»,- ասել է նա չորեքշաբթի Բրյուսելում կայացած՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից հետո:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ դաշինքը պատրաստ է քննարկելու միջուկային քաղաքականության հարցը։