ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ռուսաստանը չի կարող Ուկրաինային արգելել՝ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ». Սթոլթենբերգ
19:00, 12.01.2022 | mamul.am
3697 | 0

ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայն են, որ Ռուսաստանը չի կարող վետո սահմանել Ուկրաինայի՝ դաշինք մտնելու վրա և պատրաստ են աջակցել Կիևին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ընտրելու իր ուղին… Դաշնակիցները նաև համաձայն են, որ միայն Ուկրաինան և դաշինքի 30 դաշնակիցներ կարող են որոշել, թե երբ է Ուկրաինան պատրաստ՝ դառնալու դաշինքի անդամ։ Ուրիշ ոչ ոք: Ռուսաստանը չի կարող վետո դնել ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինայի անդամակցության վրա»,- ասել է նա չորեքշաբթի օրը՝ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից հետո:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցելու Կիևին ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին, ինչպես նաև օգնելու՝ բարեփոխել և արդիականացնել զինված ուժերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր