ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հրապարակվել են երեկ հայկական դիրքերի վրա կիրառված «Բայրաքթար»-ի բեկորների լուսանկարները
20:54, 12.01.2022 | mamul.am
10266 | 0

«Ազատագրում» շարժման առաջնորդ Միկա Բադալյանը գրել է. «Ադրբեջանի զինված ուժերը հունվարի 11-ին օգտագործել են բայրաքթարներ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող` Վարդենիսի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հարվածելուց:
Տվյալ կադրերում տեսնում ենք MAM-L գերճշգրիտ ռումբի բեկորները, որը հատուկ մշակված է «Բայրաքթար»-ի համար։ Մեկ ԱԹՍ-ն տեղորոշում է, երկրորդը հարված է հասցնում։ Երեկվա սադրանքի ժամանակ օգտագործվել են նաև կամիկաձե դրոններ, որոնց հարվածի հետևանքով զոհվել է մեկ հայ զինվոր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հերքել էր, որ հունվարի 11-ին Վարդենիսի ուղղությամբ սանձազերծած սադրանքի ժամանակ ԱԹՍ-ներ և հրետանի է կիրառել, ինչը թշնամու պաշտպանության նախարարության հերթական կեղծիքն է»։

Հրապարակվել են երեկ հայկական դիրքերի վրա կիրառված «Բայրաքթար»-ի բեկորների լուսանկարները
Հրապարակվել են երեկ հայկական դիրքերի վրա կիրառված «Բայրաքթար»-ի բեկորների լուսանկարները
Հրապարակվել են երեկ հայկական դիրքերի վրա կիրառված «Բայրաքթար»-ի բեկորների լուսանկարները
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր