ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է, որ դաշինքը պատրաստ է աջակցել Ուկրաինային էսկալացիայի դեպքում, թեպետ դաշինքի պարտավորությունները վերաբերում են միայն իր անդամ-երկրների պաշտպանությանը, փոխանցում է РИА Новости-ն: «Ուկրաինան շատ արժեքավոր գործընկեր է. մենք օգնում ենք այդ երկրին ինքնապաշտպանության հիմնարար իրավունքով, բայց Կիևը ՆԱՏՕ-ի դաշնակից չէ: Բոլոր դաշնակիցներին պաշտպանելու պարտավորությունը վերաբերում է միայն դաշնակիցներին»,- հավելել է նա: |