ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Խոզի մսի գինը բարձրացել է. «Ժողովուրդ»
09:48, 15.01.2022 | mamul.am
5113 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խոզի մսի գինն է բարձրացել, այն 4000 դրամն անցնում է: Խոզի չալաղաջի մեկ կիլոգրամը 4000 դրամից թանկացել է՝ դառնալով 4100 դրամ, իսկ խոզի բդի մեկ կիլոգրամը 3300 դրամից դարձել է 3800 դրամ: Միաժամանակ տեղեկացնենք, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում խոզի մսի արտադրության ծավալներն ավելացել են 8.7 տոկոսով:

Սրան զուգահեռ նկատենք նաև, որ թանկացել է տավարի միսը. ցլիկի փափուկ մսի մեկ կիլոգրամը 4400 դրամ է, աղացած մսի մեկ կիլոգամը հասնում է 3000 դրամի, իսկ գառան մսի մեկ կիլոգրամը գերազանցում է 4000 դրամ արժեքը: Փոխարենը ոչխարի մսի արտադրության ծավալներն են զգալի նվազել. նախորդ տարվա հունվար-նոյեմբերին ոչխարի մսի արտադրության ծավալները պակասել են 11.4 տոկոսով: Մասնագետների խոսքով՝ սա է պատճառը, որ ոչխարի միսը շարունակում է բարձր գնով վաճառվել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր