ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Քայլ առ քայլ կազմալուծվում է դպրոցը՝ վերածվելով թվային համակենտրոնացման ճամբարի». Վահե Թորոսյան
15:06, 15.01.2022 | mamul.am
4940 | 0

Իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դպրոցական ավարտական փաստաթղթերը՝ ատեստատները այսուհետ կդառնան թվային և կունենան այս տեսքը։ Իրավական ակտերի նախագծերի հարթակում արդեն իսկ դրվել է հրամանի փոփոխված նախագիծը։
Նկատեք, որ դեռ նախորդ տարի համավարակի պատրվակի ներքո արդեն իսկ թվայնացվել էր հանրակրթության զգալի թվով փաստաթղթեր այդ թվում՝ էլեկտրոնային դասամատյանները, աշխատողի և սովորողի անձնական էլեկտրոնային գործերը, էլեկտրոնային հաստիքացուցակները, առարկաների էլեկտրոնային թեմատիկ պլանները, ուսումնադաստիարակչական աշխատանքների էլեկտրոնային տարեկան պլանը, էլեկտրոնային աշխատանքային պլանները:
Մի նախաձեռնություն ևս քննարկվում է, որի համաձայն աշակերտը ծնողի գրավոր համաձայնությամբ կարող է հրաժարվել թղթային դասագրքից և այն փոխարինել դրա էլեկտրոնային տարբերակով։ Այս չարիքի հետևանքները պատկերացնել կարծում եմ դժվար չէ։
Այս կերպ քայլ առ քայլ կազմալուծվում է Դպրոցը՝ վերածվելով թվային համակենտրոնացման ճամբարի։
Նրանք սա հիմավորում են իբրև թե վարչարարության նվազեցման և կառավարման արդյունավետության տեսանկյունից, բայց իրականում պարարտ հող է նախապատրաստվում Հեռավար կրթության արմատավորման և ապասոցիալական անհատ ձուլելու համար»:

«Ատեստատներն այսուհետ կդառնան թվային և կունենան այս տեսքը». Վահե Թորոսյան
Աղբյուրը` Վահե Թորոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր