Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «1997թ․-ին Ադրբեջանը ճանաչել էր ԼՂ ինքնորոշման իրավունքը՝ համաձայնելով նրա հետ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Ի՞նչ կարիք կար դա մերժել և գրեթե քառորդ դար տվայտվել, որպեսզի գործընթացը վերադառնա այն կետին, որտեղ տապալվել էր։ Ո՞վ կբացատրի այս «ալքիմիայի» իմաստը»։ |