Ծաղրանկարիչ, նկարիչ Սուքիաս Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել. «Վիթխարի /գիգանտ/ կառույցներ բնորոշ են կայսրական հավակնություն ունեցող երկրներին։ Նպատակը գերիշխելու, ցույց տալու հզորությունը, ուր մարդ իրեն մրջյունի չափ է զգում։ Դա լինի Նյու-Յորքը, Բաբելոնի աշտարակը, թե Պետերբուրգի Կազանի տաճարը։ Գիգանտոմանիան երբեք չի կիրառվել Հայաստանում, որովհետև մենք գտել ենք վեհաշունչ կառույցները ստանալ փոքր չափերի մեջ։ Ամենավառ օրինակը ԿԱՐՄՐԱՎՈՐՆ է /7րդ դար/, որի բարձրությունը ընդամենը 5.9 մետր է։ Փոքր չափերի մեջ գտեք վեհությունը։ |