Քաբուլում կանայք դուրս են եկել փողոց՝ բողոքելու հիջաբի կրման պահանջի դեմ։ Նրանք պահանջել են չեղարկել գլխաշոր ու հիջաբ կրելու պարտադրանքը: Ինչպես նշել է ցուցարարներից մեկը, խաղաղ հանրահավաքը միտված է եղել կանանց իրավունքների պաշտպանությանը։ Թալիբանի զինյալներն արցունքաբեր գազով ցրել են կանանց ցույցը։ |