ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 458.98, EUR 485.74, RUB 7.81, GBP 572.99
+25 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+25 °C
««Բանակցություններին» հայկական կողմն իրականում բացակա է». Արմեն Այվազյան
23:24, 16.01.2022 | mamul.am
3425 | 1

Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ներկա փուլում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական «բանակցությունները» զավեշտ ու խեղկատակություն են թեկուզ միայն այն պատճառով, որ այդ «բանակցություններին» հայկական կողմն իրականում բացակա է։
ՀՀ անունից «բանակցող» խամաճիկները ներկայացնում են ոչ թե Հայաստանն ու հայերին, այլ այն օտար ուժերին, որոնք հայ ժողովրդի կենսական շահերը 2020-2021 թվականներին բացեիբաց զոհաբերեցին հօգուտ թուրք-ադրբեջանական ցեղասպանական դաշինքի, իսկ այժմ էլ հանել են մեր շահերը միջազգային աճուրդի։
Բնականաբար, այդ խարդախ «բանակցությունները» Հայաստանին որևէ դրական բան չեն տալու։ Ընդհակառակը՝ դրանք շատ ծանր հետևանքներ են ունենալու Հայաստանի համար և կարող են երկիրը հերթական կրախի առջև կանգնեցնել։
Առայժմ շարունակում ենք գահավիժել»:

Աղբյուրը` Արմեն Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր