ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ: «Ինչն է մեզ մտահոգո՞ւմ: Որ համանախագահների եռյակին մինչ այժմ չի հաջողվում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին, աջակցել հումանիտար խնդիրների լուծման գործում»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ առաջիկայում նրանց, այնուամենայնիվ, կհաջողվի այցելել տարածաշրջան, ինչպես նաև խոսել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ: |